Գիտեմ ասելիքս ոմանք չեն ընկալելու, բայց պետք ա ասեմ.
Հերիք ա, դուրս եկե'ք զոհի կերպարի միջից, հերիք ա: Թարգե'ք սուգ հայտարարելու ձեր կոչերը, և աշխարհից խղճահարություն մի' սպասեք:
Մեր զոհված հերոսներից յուրաքանչյուրի մահը ցավ է, աննկարագրելի ցավ, բայց նրանցից ոչ ոք, լսու՞մ եք, ոչ ոք անիմաստ չի զոհվել, նրանք հայրենիք են պահել, հասկանու՞մ եք, հայրենիք են պահել: Նրանք իրենց կյանքերի գնով կյանքեր են փրկել, իրենց զինակից ընկերների կյանքերը, իրենց հետևի գյուղերում ապրող մարդկանց կյանքերը: Նրանք իրենց կյանքերի գնով թույլ չտվեցին Սումգայիթի կրկնությունը:
100 տարի առաջ մեկուկես միլիոն զոհ ունեցանք: 100 տարի առաջ հազարավոր մարդկանց ընդամենը մի քանի ասկյար ամիսներ շարունակ «տանում էին» անապատներով, տանում էին դեպի մահ և եթե այդ ժամանակ մեր այսօրյա հերոսների դուխի կեսի կեսն ու անձնազոհությունն ունեցող մի քանի հոգի լինեին, մենք այդքան զոհեր չէինք ունենա:
Այո', մեր տղերքից յուրաքանչյուրի մահը ցավ է, բայց և հպարտություն է, որ մենք սովորեցինք կռվել ու ընկնել մարտի դաշտում, ոչ թե ծնկի գալ ու գլուխը դնել թուրքի յաթաղանի տակ, հպարտություն է, որ մենք հիմա նախընտրում ենք կյանքի համար կռվելը, ոչ թե կյանք աղերսելը:
Ու ամեն անգամ, երբ կարդում էի զոհերի նկարների տակ գրված «Ցավում ենք և հպարտանումը», ցավում էի և հպարտանում, հպարտանում, որ կոտորվող ազգս վերջապես վերածվեց մարտնչող ազգի, կյանքի գնով կյանքի համար կռվող ազգի...
Երբ մեկ տարի առաջ Suren Aghasi Manukyanից իմացա, որ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան եկած պատվիրակությունները Հայոց Ցեղասպանության թանգարանում ամենաշատը կանգ են առել «Նեմեսիս» օպերացիայի ստենդի մոտ նույն հպարտության զգացումն ունեի: Հպարտ էի, որ աշխարհն ազգիս ճանաչում է, ոչ թե կոտորված, այլ իր ազգի նկատմամբ կատարված ոճիրի համար պատժող, այլ ոչ թե աշխարհից արդարություն աղերսող: Հպարտ էի, որ աշխարհը սկսում է ճանաչել ազգիս, որպես իր հանդեպ ոճիր գործած ոճրագործի դատավոր ու դահիճ, ոչ թե լոկ զոհ...
Ու ես սպասում եմ այն օրվան, երբ Բեռլինում, կամ Փարիզում, կամ Լիսաբոնում հայտնված ռամիլ սաֆարովի դիմաց կկանգնի մի հայ ու դրա աչքերին նայելով, կացինը կխրի ճակատի մեջ ու հետո դատարանում հպարտորեն կասի, «Ես մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ»...
Այո', այս օրերին մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և 1994-ին մեզնից խնդրած հրադադարի կնքումից հետո շատ ենք ունեցել, բայց այդ զոհերից ոչ ոք անիմաստ չի զոհվել, հասկանու՞մ եք, ոչ ոքի մահն անիմաստ չի եղել: Նրանք ուղղակի չեն զոհվել, նրանք զոհվել են հանուն հայրենիքի, հանուն նրա, որ իրենց հետևում գտնվող գյուղերի մարդկանց, իրենց ընտանիքներին, իրենց ազգին թուրքի յաթաղանը չհասնի...
Ես ցավում եմ մեր զոհերից յուրաքանչյուրի համար, անկախ նրանից իր նկարը տեսա ֆեյսբուքում կամ կայքերում, թե ոչ, անկախ իր կոչումից և պաշտոնից, անկախ նրանից թե քանի շահիդ սատկացրեց մինչև զոհվելը, բայց ես հպարտանում եմ, հպարտանում եմ, որ կյանքի համար կյանքի գնով կռվող ազգ ունեմ, ոչ թե թուրքի յաթաղանի տակ ծնկի եկող ու գլուխը կախող...
Արման Հայրապետյան