Ռուսաստանցի մեծահարուստ քաղաքագետ Գերման Ստերլիգովը ֆեյսուքյան իր էջում առաջարկել է հայ-ադրբեջանական խաղաղ կլոր սեղան անցկացնել Սլոբոդայում:

 

Որպես Հին մատենագրության սիրահարների միության նախագահ՝ նա դիմել է Ադրբեջանից և Հայաստանից ուսյալ և ղարաբաղյան խնդրի հանդեպ ոչ անտարբեր մարդկանց:

 

«Առաջարկում եմ հավաքվել խաղաղ կլոր սեղանի շուրջ Սոլոբդայում, և ձեռքում տարեգրություններով վերջապես որոշել, ում վաղնջական սեփականությունն է հանդիսանում երկրագնդի այդ գեղեցկագույն անկյունը»,-գրել է նա: