Ի պատասխան լրագրողների հարցերին, թե ինչպես եք վերաբերվում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ձեզ սև ցուցակում ընդգրկելուն, Հունաստանի Խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին պատասխանեց՝ <ինձ համար ամբողջությամբ միևնույնն է, թե ինչ են արել կամ մտածում Ադրբեջանում։ 21-րդ դարում որևէ մեկի նկատմամբ սանկցիա կիրառել այն պատճառով, որ որևէ տեղ է այցելել, ոտնահարում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը>։
Տիկին Կանելլին նշել է նաև, որ եկել է Եռաբլուր, որպեսզի այլևս երբեք նոր շիրիմներ չավելանան։ Հույն պատգամավորն իր վշտակցությունն է հայտնել հայ մայրերին։
Արսեն Բաբայան