Գժվացրեցիք ամեն օր նույն բանը, թե Ռուսաստանն այսպես, Ռուսաստանն այնպես, Ռուսաստանը զենք ծախեց մեր թշնամուն, Ռուսաստանը չպիտի ծախեր, էս չի՞ ռուսը և այլ նմանատիպ շաբլոն արտահայտություններ անելով: Հասկացաաաանք վայ,տեսնում ենք, հերիք է ասեք,բոլորս էլ տեսնում ենք:
Ըստ ձեզ ո՞նց չպիտի ծախեր, եթե մի երկիր չունի նորմալ տնտեսություն,որը հիմնված է միայն նավթի ու զենքի վաճառքի վրա, որը գտնվում է ճգնաժամի մեջ, դրան գումարած նավթի գների կատաստրոֆիկ անկում: Եթե Մի երկրի ամբողջ բյուջեն ԱՄՆ-ի մի նահանգի բյուջեի կեսն էլ չի, այդ երկիրը ո՞նց կհրաժարվեր իր բյուջեի մոտ 4% ը կազմող գործարքից: Դուք ի՞նչ եք մտածում այս ծանր ճգնաժամային շրջանում պիտի իր պետական շահը ստորադասեր Հայաստանի շահի՞ց...
Ռուսաստանը ԱՄՆ կամ Եվրոպա չէ, որոնց հզոր տնտեսության մեջ զենքի առևտուրը չնչին տոկոս կազմի: Ռուսաստանին երբեք պետք չի կուրորեն սիրել կամ ատել, ուղղակի պետք է ընդունել այնպես ինչպիսին որ կա ու աշխատել հնարավորինս ճիշտ ու հեռահայաց հարաբերություններ կառուցել հետը: Մի քիչ էմոցիոնալ մակարդակից իջել ռեալ հարթության վրա:
Հարություն Մնացականյան