Սաակաշվիլին վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայի նախագահին
Օդեսայի նահանգապետ Մ.Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոյին վերջնագիր է ներկայացրել՝ զգուշացնելով, որ եթե վերջինս պաշտոններից չազատի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք Սաակաշվիլիի կարծիքով կոռուպցիայի մեջ են թաթախված և խոչընդոտում են բարեփոխումների գործընթացին, Օդեսայի նահանգապետը, իր՝ ՛՛բարեփոխիչներից՛՛ կազմված թիմի հետ միասին, կանցնի ըննդիմադիր դաշտ և ձևավորելով նոր քաղաքական շարժում՝ կանցնի իրական համերկրային բարեփոխումների իրագործմանը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը տեղի ունեցած հեռուստատեսային ուղերցի ժամանակ 2014թ.-ի փետրվարից պաշտոնավարող Ուկրաինայի վարչապետ Ա. Յացենյուկը հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին:
Ալիկ Էրոյանց