Չնայած տարածված որոշ վիրուսներին եւ անկայուն եղանակից առաջացող արյան ճնշման տատանումներին, Հովիկ Աբրահամյանը ամենեւին էլ չհիվանդացավ եւ կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՄ վարչապետների նիստին:
Ասում են, որ ամենեւեին էլ ոչ այս կամապցությամբ Ղազախստանի վարչապետ Քյարիմ Քյաժիմկանովիչ Մասիմովը հետը մաքուր ոչխարի պանիր է բերելու, որպեսզի հանձնի մոսկովյան Կապոտնյա թաղամասի շուկայում պանրի գործ անող իր դասարանցի Այդարին:

 

Իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Անատոլիչը հատուկ հանձնարարել է ռուսական հատուկ ծառայությանը, որպեսզի գողանան ՀՀ վարչապետի ռուսերեն ելույթի տեքստը՝ Մոսկվան ցնցումներից զերծ պահելու նպատակով: Ու այս պատմության ամենաւորխա մարդը պանրավաճառ Այդարն է, բայց ոչ թե, որովհետեւ պանիր է ստանալու հայրենիքից, այլ քանի որ կինը՝ ադրբեջանուհի Արիֆան, այսօր առավոտյան պաչիկ է արել իր ամուսնուն եւ խոստացել, որ երեկոյան ընթրիքին իսկական ադրբեջանական տոլմա են ուտելու:

 

Հովիկ Աֆյան