Ֆրանսիա (Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու նպատակով ստեղծված Մինսկի խմբի երկիր, Մինսկի խմբի երկրներից ստեղծված եռանախագահող երկրներից մեկը) - առաջին երկու օրը՝ տարակուսած լռություն, երրորդ օրից՝ Ադրբեջանի ագրեսիան ակտիվ դատապարտող պառլամենտական քննարկումներ՝ բարձրաձայնելով Ադրբեջանի նկատմամաբ պատժամիջոցներ կիրառելու և Ադրբեջանի նախագահին որպես ռազմական հանցագործի դատի տալու խնդիրը: Ակտիվ աշխատանք ֆրանսահայ համայնքի անդամների հետ, վերջիններիս կողմից՝ բազմահազարանոց բողոքի ցույցեր,
-ԱՄՆ(Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու նպատակով ստեղծված Մինսկի խմբի եռանախագահող երկրներից մեկը) - Հավատարմորեն պահպանում է կողմերից որևէ մեկին զենք չվաճառելու մասին որոշումը:
Ադրբեջանական հարձակման առջին օրից կոնգրեսականների բուռն քննարկումներ և առաջարկություններ՝ կրճատել Ադրբեջանին կատարվող ֆինանսական հատկացումները, ավելացնել Ղարաբաղին արվող օգնությունը, ևս մեկ նահանգ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ուժեղացել է Ադրբեջանի նկատմամաբ պատժամիժոցներ կիրառելու խոսակցությունը, Լոս Անջելեսում և Վաշինգտոնում՝ Ադրբեջանին դատապարտման բազմահազարանոց ցույցեր, փորձագիտական մակարդակում՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ռուսաստանի գործուն մասնակցության վերաբերյալ վերլուծություններ,
- ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների մեկնաբանությունը - ոչինչ չասող անհանգստության արտահայտություններ,
- Այլ երկրներ - ԱՄՆից և Ֆրանսիայից զատ Ադրբեջանական ագրեսիան դատապարտող մեծածավալ բողոքի ցույցեր նաև Իսպանիայում, Արգենտինայում, Ավստրիայում, Հունաստանում, Լիբանանում, Կանադայում, Հոլանդիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Բելգիայում, Ավստրալիայում... Բողոքի ցույցերը չեն թույլատրվել ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրներում, հատկապես՝ ամենամեծ հայկական համայնքն ունեցող Ռուսաստանում...
Լայն դաշտ կա ռազմավարական դաշնակցության, բարեկամների, ռեժիմների, ՛՛մենք մենակ ենք՛՛ների, արժեքների լավ ու վատի, ռուսական և արևմտյան թշնամի գրանտակերների և ՛՛հավերժ բարեկամների՛՛ հետ հեռանկարների մասին պարզ հետևություններ անելու:
Հրանուշ Խառատյան