Այսօր արդեն հստակ է, որ ադրբեջանական ագրեսիան բառի բուն իմաստով արկածախնդրություն էր: Ադրբեջանական կողմը որոշ տվյալներով հազարից ավելի զոհեր տվեց, և արդեն պատերազմի երրորդ օրվա ավարտին հրադադար խնդրեց: Արցախի Պաշտպանության բանակը համայն հայության օգնությամբ ջարդեց հարձակվող թշնամուն հենց սահմանին: Ու հիմա հաստատ կարելի է ասել, որ վրա հասած հրադադարը բառի բուն իմաստով փրկություն էր Ադրբեջանի և անձամբ Իլհամ Ալևի համար: Եռօրյա մարտերում ջարդ ու փշուր եղավ Արցախը նվաճելու քարոզչական առասպելը, որով տարիներ շարունակ ալիևյան կլանը զոմբիացնում էր անդրկովկասցի թուրքերին:

 


Այս օրերին մենք համոզվոցինք, որ Սեյրան Օհանյանին և իր թիմին հաջողվել է ստեղծել փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու ունակ Հայոց բանակ, հզոր ուժ՝ իր երկու բաղադրիչներով՝ ՀՀ Զինված ուժերով ու Արցախի Պաշտպանության բանակով: Մինչ ապրիլի 2-ը գուցե չափազանց համարձակ, անգամ անլուրջ թվար, որ ադրբեջանական լայնամաշտաբ ագրեսիան հնարավոր կլինի կասեցնել ընդամենը երեք օրում, այն էլ հենց Արցախի սահմանին: Եվ գուցե իսկապես այսօրվա հաջողությունը չլիներ, եթե հարաբերական խաղաղության այս տարիներին մեր բանակը չպատրաստվեր հենց ամենավատթարագույն սցենարները աչքի առաջ ունենալով: Խաղաղության ժամանակ պետք է պատրաստվել վատթարագույնին, որպեսզի պատերազմի ժամանակ թույլ չտալ այդ վատթարագույնը:

 

 

Մանե Ավագյան