Բայց ինչքան կապիկ կա, որ էս օրերին գնում հասնում ա Արցախ, որ մի հատ զինվոր բռնացնի ու հետը նկարվի, հետո էտ նկարը գցի ֆեյսբուք ու սպասի տեսնի քանի լայք ա հավաքելու: Երբեք չեմ սիրել էտ տեսակ շինծու նկարներ, էն որ զգում ես, ասել ա "արի մի հատ նկարվենք էլի": Կոժ կուրտկայով ու կուշտ դեմքով գնում կանգնում են էն տղու կողքը, ով մինչև բանակ գնալը ամեն օր չէ, որ կուշտ հաց էր ուտում: Որ ի՞նչ... Ինչ մեսիջ կա էտ նկարում:
Որ ջիպով գնացել ես Արցա՞խ: Որ հետդ երկու կոպեկ փող ես տարել օրվա կայֆավատի տեղը ու էտ տղու սխրանքների շնորհիվ ուզում ես PR-վե՞ս: Ինչ պիտի մտածի մարդ, երբ նայում ա քո փորին ու էդ նիհար տղուն, ով շփոթված հայացքով նայում է օբյեկտիվի մեջ, կարծես չհասկանալով թե ով են սրանք, ինչու են եկել ու ինչ են իրենից ուզում: Սա մի անհասկանալի անոմալիա է, չէ որ հիմնականում մարդիկ են կապիկների հետ նկարվում, էստեղ հակառակն է՝ կապիկն ա մարդ ման գալիս, որ հետը նկարվի...
Վազգեն Սաղաթելյան