Մարդկանց մի տեսակ կա, որ միշտ ամեն ինչից դժգոհ է: Ժողովուրդը գնում է Արցախ, սրանք դժգոհում են , որ գնում նկարվում են: Ժողովուրդը չի գնում Արցախ, սրանք դժգոհում են , որ միասնական չենք ու դավաճան ենք: Էտ մարդիկ սովոր են բողոքել, անկախ նրանից , որ գաղափար չունեն տվյալ իրավիճակից: Բողոքում են , որ զինվորը սոված է, բայց կյանքում չաստի ճաշարանում հաց չեն կերել: Բողոքում են , որ զինվորը զենք չունի , բայց կյանքում խրամատում չեն գիշերել: Բողոքում են , որ մեզ մոռթում են , բայց Արցախյան պատերազմի ժամանակ թողել փախել են երկրից: Սրանք բան չեն անում , մենակ բողոքում , պահանջներ են ներկայացնում , սպառնում են , բայց չեն զգում , որ իրանց պահանջներին ոչ նայող կա , ոչ ուշադրություն դարձնող: Սրանք, ամենահիմար միտինգ գնալուց, էնքան են նկարվում , որ ուզում ես կոմպի մանիտորը ջարդես: Սրանցից էս ազգը կյանքում լավ բան չի տեսել , կյանքում մի բանով պիտանի չեն եղել , բայց սրանք պահանջատեր են : Սրանք ծաղրում են հայրենասերներին, ծաղրում են բոլորին , բացի իրանցից ու իրանց նմաններից բոլորին ծաղրում են: Բայց հերիքա դրանց կենսագրությունը ու անցած ուղին բացես , ցանկությունա առաջանում թքես դեմքին ու աչքը թափես...

 

Աշոտ Ասատրյան