Կանսերվայի բանկաների և անվադողերի մասին:
Արդեն քանի օր է հայերի մի մասը խորհուրդ են տալիս, որ երկրիս սահմանների անվտանգությունը թարմացման կարիք ունեն, որ պետք է կանսերվայի բանկաները և անվադողերը փոխարինել ժամանակակից էլեկտրական , սենսորային , ջերմային և այլ տվիչներով: Միտքը իհարկե գովելի է , այն փաստը որ բոլորս մի մարդու պես անհանգստանում ենք երկրիս զինվորների համար ավելի գովելի է: Բայց հարցը եկեք նայենք նաև մյուս կողմից: Մեր իմացած այդպիսի տեխնիկաների մի մասը չեն համապատասխանում մեր աշխարհագրական դիրքին և ընդանրապես ապահով չեն , քանի որ կարող են հեշտությամբ չաշխատել, կամ մեկ-մեկ աշխատեն, իսկ սահմանին թեկուզ մեկ վարկյան սարքի անջատումը շատ դաժան կարող է լինել: Մյուս սարքերին շատ հեշտ կարող են կպնել թշնամու խակերները և անջատել ամբողջ համակարգը: Նույնիսկ Երևանի պայմաններում շատ բնակարաններում դրված են անլար անվտանգության համակարգեր և շարքայինից մի քիչ բարձր բնակարանային գողը կարողանում է մի րոպեյում անջատել ամբողջ տան անվտանգությունը ՝ հեռախոսի կամ պլանշետի օգնությամբ: Տվյալ պարագայում պետք է ստեղծվեն հատուկ հայկական համակարգեր՝ մեր երկրի կլիմային և աշխարհագրական դիրքին համապատասխան, այլ երկրների արտադրություն տեղադրելը ոչ թե ապահովություն է այլ ավելի վտանգավոր: Իհարկե մեր երկրում արտադրվածն էլ 100 տոկոսանոց ապահով չի լինի , քանի որ այն կարող են նույն խակերները անջատել:

 


Տվյալ պարագայում պետք է ոչ թե ապրանքի տեսքին նայել , այլ դրա օգտագարությանը: Կանսերվայի բանկաները հնարավոր չի անջատել, դրանք եղանակային պայմաններ չեն ճանաչում : Անվադողերը, որոնց մեջ լցվում է ավազ, ավելի ապահով են իրենց մեջ առնում գնդակները քան ցանկացած էլեկտրական սարք:

 

Աշոտ Ասատրյան