Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի անվտանգության երաշխավոր և պարտավորվում պատերազմի դեպքում օգնել անմիջական միջամտությամբ:
Թուրքիայի հնարավոր միջամտությունը կոնֆլիկտը երկկողմ հարթությունից կտեղափոխի տարածաշրջանային հարթություն՝ հակամարտության մեջ Հայաստանի կողմում ներգրավելով Ռուսաստանին՝ որպես ՀԱՊԿ դաշնակից: Որոշակի հանգամանքներում կարող է միջամտել և Իրանը: Այս կոնֆիգուրացիան նկատի ունենալով Բաքուն կարող է պատերազմը վերսկսել միայն Մոսկվայի և Թեհրանի չեզոքության երաշխիք ունենալու դեպքում: Ադրբեջանին զսպող մյուս կարևոր հանգամանքը Հայաստանի զինված ուժերի դիմադրական կարողություններն են:

 

Սպառազինությունների մրցավազք հրահրելու և այդպիսով Երևանին տնտեսապես խեղճացնելու փորձերը արդյունք չեն տալիս: Ավելին Հայաստանը կարողանում է պահել ռազմական հավասարակշռությունը, անցած տարիների ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով կառուցվել է էշելոնացված պաշտպանության լուրջ համակարգ, որը արևմտյան և ռուսական ռազմական փորձագետների մեծամասնության գնահատմամբ ադրբեջանական բանակի համար այսօր անհաղթահարելի է կամ հաղթահարելի է շատ մեծ մարդկային և տեխնիկական կորուստներով:

 

Գրիշա Աղաջանյան