Այս օրերին համացանցում տարատեսակ գրառումներ եմ հանդիպել այն մասին, որ Հայաստանի իշխանությունները անուշադրության են մատնել մեր հերոսների ընտանիքներին։
Անընդունելի եմ համարում նման ոճի գրառումները և հրապարակումները, հարգելիներս հիմա այդ ոճի գրառումների ժամանակը չէ, այսօր մեր ժողովուրդը աննախադեպ համախմբվածություն է ցուցաբերում իհարկե չհաշված առանձին դեպքերի, որոնց մասին էլ գրում եմ։
Խոսակցություններ են պտտվում, որ առաջնագծում կռվող մեր ուսանող տղաներից ոմանք ունեն ուսման վարձավճարի խնդիր, և որ այս հարցում ակնկալիք չունեն իշխանություններից։ Նման խոսակցությունները անիմաստ եմ համարում և անտեղի, քանի-որ ընդամենը օրեր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ ամբիոնից կրկին հայտարարեց, որ կառավարությունը ուսման վարձավճարների հարցը լուծել է սահմանամերձ համայնքներում և շարունակելու է օգնել, իսկ խոսել ուրիշների անունից այս դեպքում առաջնագծում կանգնած տղաների անունից, ձեր բնակարաններից կամ աշխատանքի վայրից պետք չէ։
Մեր վիրավորված տղաներին շուտափույտ ապաքինում, իսկ նահատակների հոգիներին հանգստություն։
Վահան Բաբայան