Այս բոլոր զոհերից հետո ժամանակն է դադարեցնել հակամարտությունը և աշխատել բանակցային կարգավորման ուղղությամբ: Նման գրառում թվիթերյան իր միկրոբլոգում կատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

 

«Ժամանակն է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար»,- նշել է ամերիկացի համանախագահը: