Քանի որ ալիևի որևէ խոստման հավատալը բացարձակ միամտություն է, անհրաժեշտ վայրկյան անգամ չթուլացնել զգոնությունը սահմանին:
Ես չեմ ճանաչում գոնե մեկին, որը կարող է վստահեցնել, թե ալիևը հերթական գրոհի հրաման չի տա:
Նրա համար բացարձակ կարևորություն չունեն նաև որևէ համաձայնագիր, որևէ պայմանավորվածություն և որևէ հորդոր:

 


Այն ամենը ինչ այս օրերին շրջանառվում է, բոլոր պարապ-սարապների հայտարարություններն ու կոչերը՝ առ ոչինչ են: Պետք է ի վերջո գիտակցել, որ ալիևը բացարձակ թքած ունի որևէ
մեկի հորդորի վրա:

 


ալիևը ավելի վտանգավոր է, քանի որ՝
1-ալիևը ուներ ծրագիր հաշված ժամերի ընթացքում գրավել Արցախը, բայց խայտառակ ֆիասկո կրեց:
2-Նրա համար որևէ զինվոր բացարձակ արժեք չունի, մանավանդ, որ այդ նույն զինվորների ծնողները օրեր անց կհամալրեն առանց այն էլ նրանից այլամնդակ դժգոհ ազերիների ցուցակը
3-նրա տրամադրության տակ գտնվող սպառազինությունը բավարար է, և նա ընդունակ է նաև կիրառել այնպիսի զինտեխնիկա, որի բարոյական իրավունքը չունի: (ու՞ր է էդ փալասին բարոյականություն)
4-նրա համար եկել է կրիտիկական պահ կոչվածը
5-նա համոզվեց, թե ինչի ենք ընդունակ մենք

 


6-Նա պատրաստ չի կորցնել թեկուզ տնտեսական անկում ապրող երկրի թագավորական գահը
7-Եվ որ, ըստ իս ամենագլխավորն է՝ այս պարտությունը նրան չեն ների, ոչ ազերիները ոչ էլ՝ նրա «հովանավորները»
Հ.Գ. Մեր թագավոր զինվորներ, զգոն եղեք

 

 

Գարիկ Պետրոսյան