Ինձ մի բան է հետաքրքիր...էս նոր ենք պարզել ու հասկացել, թե ո՞ր երկիրը, մեզ ո՞նց ա վերաբերվում....թե վերջին՝ ասենք մի 20 տարին Հայաստանում չենք ապրել, կամ Հայաստանից տեղյակ չենք եղել: Էս ինչ մի հակառուսական աղմուկ ա էս սոց. ցանցերում...
Միգուցե վաղուց գիտեինք մեր նկատմամբ իրական վերաբերմունքի մասին, ուղղակի էդքան կամք չունեինք ընդունելու իրականությունը.... Ռուսներին մենք «ռազմավարական դաշնակից» ենք կոչում, իսկ իրենք մեզ իրենց գործընկերն են համարում: Գիտե՞ք ՌԴ-ն մեզ նման քանի գործընկեր ունի... Չի կարող գերտերությունը, փոքր ու թույլ ռեսուրսապահովվածությամբ երկրի հետ ռազմավարական դաշնակից լինել: Ինչի՞, դու չգիտեի՞ք....

 


Իրենք գոնե ունեն դրա պատճառները, մենք ինչու՞ ենք իլուզիաներով առաջնորդվել....
Մենք նոր չի, որ պետք է ճանաչենք թուրքին, ռուսին, եվրոպացուն ու ամերիկացուն, ղազախին ու առանց զգացմունքայնության ըմբռնեինք նրանց բնականոն շահերը մեր ռեգիոնում: Թե՞ պատմությունը մեզ, ինչպես սովորաբար, որևէ դաս չի տվել, հետևություններ անելու հիմքեր չի ներկայացրել...

 


Խնդիրը մերն ա, մենք ենք լուծելու: Եթե այդքան սթափ չենք եղել, որ զենքի վաճառքի ժամանակ էդ աղմուկը, քննադատությունը չենք բարձրացրել, դրանից բխող քաղաքական քայլեր չենք արել, հիմա պատերազմի մեջ, նո՞ր ենք սկսում խոսել էդ մասին: Թե՞ հույս ունեինք, որ էդքան զենքը մեզ համար չի նախատեսված, այլ պահեսատվորման, մեզ հետ ազերները «ռագատկեքով» են կռվելու ...
Կարծում եմ ուրիշ՝ ավելի կարևոր օրակարգեր կան այս պահին մեր երկրում, որոնք ուշադրության ու քայլերի են արժանի...

 

 

Ալեն Ղևոնդյան