Մեր միակ վստահելի դաշնակիցը՝ Բանակն է։ Մեր միակ առաջնահերթությունը՝ մեր ազգային ու պետական շահերը։ Մեր միակ գերնպատակը՝ Արցախի ու Հայաստանի վերամիավորումն է։
Ռուսների ֆինտերը շարունակվում են։ Ռագոզինը Բաքվում հայտարաքրել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը իրենց ռազմավարական գործընկերներն են, ուստի զենքի մատակարարումները շարունակվելու են ըստ պայմանագրերի։
Հարց է առաջանում, թե էլ ինչի ենք նստած սպասում։ Ասենք մենք, ըստ ամենայնի, կնքեցինք զինադադարը այն պահին, երբ մասշտաբային հակահարված էինք պատրաստվում հասցնել՝ նոր ջախջախված թշնամու ավանգարդին ցրիվ տալուց հետո։ Մենք արդեն երկու-երեք օրը տվել ենք դիվանագիտական նախաձեռնությունը ռուսին։ Մենք լարված սպասում ենք ու հանդուրժում ենք հակառակորդի սադրանքները, որոնց արդեն մի քանի զինվոր են զոհ գնացել նոր զինադադարից հետո։ Բա լավ, Ադրբեջանի մասով զիջումը ո՞րն ա։
Գուցե սխալվեմ, բայց հակառակորդն ուշքի է եկել ու հիմա սպասում է հարվածի, մենք բաց ենք թողել տակտիկական պահը, կրկին անգամ՝ եթե չեմ սխալվում։ Ինչ է պետք անել այս իրավիճակում, երբ մեզ ոչ լսում են, ոչ էլ ուզում են հաշվի նստել մեր շահերի հետ։ Պետք է առանց էմոցիաների ու հիստերիկության, այնպես անել, որ ստիպված լինեն հաշվի նստել։
Դրա համար կարծում եմ, որ կա երկու տարբերակ․
1․ Լեռնային Ղարաբաղը վերջնագիր է ներկայացնում ադրբեջանին՝ 24 ժամում հետ քաշել իր բոլոր զորքերը ԼՂՀ տարածքից զավթված 500 առակուսի մետրերից ու վերադարձնել զորքերն իրենց ելման դիրքեր։ Վերջնագիրը չկատարելու դեպքում, մասշտաբային ռազմական գործողություններ սկսել, արդեն Ադրբեջանի տարածքում։
2․ Հայաստանը ԱԺ է մտցնում ԼՂՀ անկախության ճանաչման հարցը։ Թող թուրքերը վնգստան, իսկ աբվելի լավ է՝ իրենք ռազմական գործողությունները վերսկսեն։ Վավերացվում է նաև ռազմական փոխօգնության պայմանագիր ու ՀՀ ԶՈւ ու ԼՂՀ ՊԲ տրամադրության տակ եղած բոլոր ուժերով ու միջոցներով սկսում ենք Ադրբեջանի մաման լացացնել՝ առաջնահերթություն տալով ռազմական ու տնտեսական ենթակառուցվածքներին։
Վստահեցնում եմ, հաշված օրերում ռուսները զենքերի մատակարարման հարցին էլ այլ տեսնակյունից կնայեն, փոխզիջման շրջանում՝ շրջաններ վերադարձնելու համատեքստում էլ կլինեն նոր ազատագրված շրջանները, ոչ թե մինչ այս եղածները։
Կարևորը՝ դուխով ու միահամուռ, առանց շեղվելու մեր հիմնական գերխնդրից ու մոռանալու մեր հիմնական ու միակ իրական թշնամուն։
Կոնստանտին Տեր-Նակալյան