Հարավային Կովկասի երեք հանրապետություններից միայն Հայաստանն է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Ռուսատանի համար այդ ամենը այլ բան է նշանակում, նրանք արդեն խնդիրներ ունեն այս երեք հանրապետությունների հետ.
Հայաստան – Ռուսաստան հարաբերությունները որոշ տարաձայնություններով, բայց հիմնականում նույն ուղղությամբ են ընթանում, նույն միավորումների անդամ են, թե’ ռազմական, թե’ տնտեսական: Իսկ թե ով ինչպես է կատարում իր պարտականությունները այլ քննարկման թեմա է:
Վրաստան – Ռուսաստան հարաբերությունները հասկանալի պատճառներով խորը կնճռոտ կոնֆլիկտ է, տարածքների հարցեր, արտաքին քաղաաքական ուղղությունները էականապես տարբերություններ և այլ:
Ադրբեջան – Ռուսաստան հարաբերությունները փորձ է, որտեղ աշխատում են բռնել մեկը մյուսի քթից: Իսկ ի՞նչ է դա նշանակում:
Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան հնարավոր բոլոր միջոցներով փորձ է անում Ադրբեջան – Հայաստան կոնֆլիկտ հրահրելով ռուսների դնել երկընտրանքի առջև, այստեղ ռուսները ընկնում են դիսկոնֆորտի մեջ, կամ կորցնում են Ադրբեջանին օգնելով Հայաստանին և դրանով 33.33 %-ով էլ են կորցնում վերահսկողությունը Հարավային Կովկասի նկատմամբ, կամ Ադրբեջանի ագրեսիային համապատասխան գնահատական չեն տալիս, մեղմ ասած քցում են իրենց դաշնակից Հայաստանին և դրանով վատ վիճակի մեջ են դնում Հայաստանին, ինչի արդյունքում Թուրքիան հնարավորություն է ստանում փորձել վերահսկողությունը մեծացնել այս տարածաշրջանում:
Կարճ ասած ռուսները պետք է արագ լուծում գտնեն և պետք է հասկանան, որ Թուրքիան մի ձեռքով բռնել է Ադրբեջանի քթից, իսկ մյուս ձեռքը հասնում է Ռուսաստանի քթին:
Հայաստանի հարցով պարզ է, մենք պատասխան չենք տալու ռուսների և թուրքերի սիրիական ընդհարումների համար և անհրաժեշտության դեպքում, կասենք բոլորին ինչ մտածում ենք, իսկ Ադրբեջանին կպատժենք երբ ուզենք:
Հ.Գ. Այս օրերին պետք է ձևակերպումների մեջ սառնասրտություն դնել:
Արմեն Գրիգորյան