Տարբեր միջազգային կազմակերպություններ, որոնք պատեհ և անպատեհ առիթներով տարբեր զեկույցներ են ընդունում, խոսում են մարդու հիմնարար ազատությունների մասին, պարտավոր են արձագանքել ղարաբաղյան էսկալացիայի ժամանակ տեղի ունեցած հանցագործություններին: Պատերազմն ինքնին վատ երևույթ է, բայց իրական զինվորները պետք է հարգանք տածեն դիմացի զինվորի նկատմամբ:

 


Ազգությամբ եզդի ՀՀ հերոս Քյարամ Սլոյանին գազանաբար գլխատել էին ու այդ ամենը հպարտությամբ ցուցադրում էին տարբեր հարթակներում: Սա ռազմական հանցագործություն է, սա մարդկային հանցագործություն է, որին պետք է արձագանք լինի: Պետք է պատժվի այն պետությունը, որի կզամում կան այդպիսի զինվորներ, չնայած Ադրբեջանցիները կարողանում են պայքարել միայն քնած զինվորների ու մարտիրոսված հերոսների դեմ:

 


Ռազմական հանցագործություն է նաև, երբ սպանվում են անմեղ, խաղաղ բնակիչներն ու կտրվում է նրանց ականջը: Ինչպես այդպիսի պետության քաղաքացին կարող է իրեն լավ զգալ, երբ իրենց զինվորը պատվախնդրություն չունի, երբ իրենց զինվորը դիմացինին հարգել չգիտի:
Դե միջազգային հասարակություն, տարատեսակ կառույցներ, որ միշտ ռեփորթներ եք ընդունում, արձագանքեք, դատապարտեք, սաստեք:

 

Էդգար Խաչատրյան