Ինչպե՞ս հասկանում ենք Լավրովի խոսքից, որը նա հնչեցրել է Բաքվում, ապա կարելի է մտածել, որ Ռուսաստանը դեռևս լավ չի հասկանում ՀԱՊԿ-ի իմաստը։ Այդ անկապ ու անիմաստ կազմակերպությունը 《ծնել》է զուտ նրա համար, որպեսզի Արևմուտքին ցույց տա, որ բա տես մենք էլ ունենք քո 《ՆԱՏՕ》-ից։


Լավրովը մասնավորապես ասել է, որ Ադրբեջանը մաս չի կազմում ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, և հուսով ենք, որ այդ իրավիճակը կարող է փոխվել։


Ի՞նչ է սա նշանակում։ Մի՞թե Լավրովը չի հասկանում, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող նույն ռազմա-քաղաքական խմբավորման մեջ լինել։ Հասկանում է անշուշտ, պարզապես նրանք անլուրջ են վերաբերվում նրան, որ այդ կազմակերպության անդամ է նաև Հայաստանը և չի ցանկանում հասկանալ, որ նման պատասխանատու հայտարարություններ անելուց առաջ իրենք պարտավոր են խորհրդակցել Հայաստանի հետ, քանի որ խոսքը Հայաստանի ոխերիմ թշնամու մասին է, ում դեմ այսօր նա պատերազմում է։


Մի բան ակնհայտ է, մենք այսօր մի ռազմական միավորման մեջ ենք, որի մեջ են հակահայկական կեցվածք որդեգրած Բելառուսն ու Ղազախստանը, իսկ հիմա էլ Ռուսաստանը ցանկանում է, որ դրա մեջ մտնի Ադրբեջանը։ Թե ինչո՞ւ է Ռուսաստանը մեզ մտցրել այդ հակահայկական որջը, դա միայն նա կիմանա։


Մեր պետության պարտքն ու ինքնասիրության հարցն է դուրս գալ այդ կազմակերպությունից և հայ-ռուսական ռազմա-քաղաքական համագործակցությունը ծավալել երկկողմ և միջպետական ձևաչափով։

 

Հայոց Տուն