Ընկերներ, մի բան հարցնեմ, հարյուրավոր հասարակական կազմակերպությունները ամեն տարի հազարավոր դոլարների գրանտեր էին ստանում "հայ-ադրբեջանական" կամ "հայ-թուրքական" հաշտեցման թեմայով:
Ըստ էության ՀՀ քաղաքացիական հասարակության սեկտորի բավական հատված ձևավորվել է հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական թեմաների ուղղությամբ արևմտյան ներդրումների հաշվին, մենք ունենք հազարավոր ու տասնյակ հազարավոր երիտասարդներ ու ոչ երիտասարդներ, որոնք հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական "հաշտեցման" թեմայով հետևողականորեն դիրքորոշումներ էին ձևավորում:
Ինչ-որ մեկը լսե՞լ է իրենց ձայնը, վերջը էն ոլորտով էին զբաղվում մարդիկ, որի մասին հիմա բոլորս ենք խոսում:
Թե ամեն դեպքում պարզվեց, որ ժողովրդական կարգախոսը, թե "թուրքը մնում է թուրք" ավելի իմաստուն էր, քան արևմտյան ու տեղական բարձրակարգ էքսպերտների դիրքորոշումները:
Վահրամ Միրաքյան