Հակամարտության կողմերը տրամագծորեն հակադիր մոտեցումներն ունեն հարցի էության և դրա լուծման սկզբունքների և առաջանահերթությունների որոշման մասով: Կարելի է ասել, որ այսօր համանախագահներն իրենք էլ են իրենց գործողություններով ավելի շուտ նպաստում ոչ թե իրական խաղաղ կարգավորմանն, այլ ստատուս քվոն պահպանելու կամ չպահպանելու տարբերակներից մեկին նախապատվություն տալու հարցում հապճեպ ու միակողմանի լուծումներին: Անշուշտ՝ ստատուս քվոյի պահպանումը հավասարազոր չէ խնդրի փոխհամաձայնեցված կարգավորմանը, սակայն ստատւս քվոյի խախտումն էլ ոչ թե խնդրի լուծում կտա, այլ կհանգեցնի իրական ու լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսմանը:
Այն, ինչ տեղի ունեցավ այս ապրիլի առաջին օրերին ստատուս քվոյի խախտման փորձ էր, որն, առայժմ կասեցվեց, սակայն եթե կարգավորման նոր ուղիների փնտրտուքը արդյունք չտա, այդ փորձը կարող է կրկնվել ու հաջորդ անգամ կողմերից մեկի համար շատ ավելի աղետալի հետևանքների հանգեցնել:
Արման Մելիքյան