Եվրասիական Միության գագաթնաժողովի տեղափոխումը Երևանից Մոսկվա իրոք, վիրավորանք է,,, Ավելի ու ավելի է ընդդծվում, որ այդ միջազգային կառույցը կամ մեռելածին է, կամ ոչ կենսունակ,,, Եվ այստեղ մեղավորը Մոսկվան չէ, այլ Մոսկվայի «ոխերիմ» բարեկամներ Ղազախստանն ու Բելարուսը: Ղազախստանը փորձում է իրեն դրսևորել որպես համաթուրքական առաջնորդ' փախցնելով այդ տիտղոսը իր գործող նախագահի «կեսարյան» պահվածքից օրեցօր կղանքի մեջ ընկղմվող Թուրքիայից...

 

Ղազախական սուլթան Նազարբաևը, ի տարբերություն իր թուրք եղբայրի, խորամանք է, և հաշվենկատ,,, Նա կարողացել է լինել ղեկավար թե խորհրդային կայսրապետության ժամանակ և թե դրանից հետո,, Սակայն Ուկրաինայի և Վրաստանի փաստացի մասնատումներն իրեն հանգիստ չեն տալիս,,, Աստանայում լավ են հասկանում, որ Մոսկվայի հետ ցանկացած բացահայտ կոնֆլիկտի դեպքում կարող է կորցնել ռուսական նախկին հողերը' պետության գրեթե հիսուն տոկոսը... Խորհրդային տարիներին չի կառավարել մեկ այլ «ցարյոկը»' Լուկաշոնկոն,,, Հիմա նրա համար «արծաթե դար» է սկսվել... Արևմուտքի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ընթացող «սառը պատերազմի» պայմաններում նրան ներել են թե իր 3 «գահակալությունները», թե մարդու իրավունքների ոտնահարումը, քաղբանտարկլայներին,,,

 

Ներել են, որպեսզի ծառայեցնեն Պուտինի դեմ այդ գործընթացում, դարձնելով սեղմվող ցզապարանի մի մաս... Եվ էլ ի"նչ.. Մնալով Ռուսաստանի կողքին որպես միակ սլավոնական երկիր, Բելառուսը , որպես երես տված երեխա նույն վերաբերմունք փորձում է ստանալ իր մեծ եղբորից... Հասկանալի է, որ թե Մինսկում և թե Աստանայում չեն գնա ուղիղ առճակատմանը Մոսկվայի հետ' ոչ,, Շահերն ու վախը իրենց խոսքն ասում են,,, Իսկ Երևանից նրանց ոչ մի վտանգ չի սպառնում, ,,, Ուստի' Հայաստանը դառնում է այդ «բարեկամական» եռանկյունու «քավության նոխազը»... Եվ դա լավ հասկանում են և հենց Կրեմլում,,, Սակայն ոչինչ անել չեն կարող,,, Փոշիացնելով իր բոլոր միջոցները Ուկրաինայի համար պայքարում' Մոսկվան չի կարող սանձել Մինսկին ու Աստանային,,, Արդյունքում, իր երեսը պահելու համար, լռելայն գնում է զիջումների, տեղիք տալով ղազախա-բելառուսական տանդեմին,,,

 

Փաստացի, միակ անշահախնդիր դաշնակիցը մնաց Հայաստանը,,,, Սակայն, ինչպես այսօր Եռաբլուրում ասեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը' «մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք աշխարհի արդար մարդկանց համակրանքը»... Այո,, Թեև Հայաստանն էր, որ պետք է այս տարի նշանակեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, թեև ԵԱՏՄ գագաթնաժողովը պետք է լիներ հենց Երևանում' Հայաստանի Հանրապետությունը մնաց մենակ,,, իր հույսին,,, Բայց դա դարձնում է մեզ ավելի ուժեղ, ավելի կենսունակ, և ավելի փառավոր,,, Այո,,, Եվրասիական Միության գագաթնաժողովի տեղափոխումը Երևանից Մոսկվա իրոք, վիրավորանք է, բայց զգաստացնող, նպաստող մեր կոնսոլիդացմանը, մեր քաղաքական ընդհանուր ուղեգծի մշակմանը,,, Եվ նման գագաթնաժողովներով չէ, որ հազարամյակներ մեր ազգն արարել է, ծաղկել, իր ներդրումն ունեցել համամարդկային մշակույթի, պատմության խճանկարում... Եվ դեռ ամեն ինչ առջևում է....

 

 

Բագրատ Մովսիսյան