Մի քանի բան, որ պետք է անպայման հասկանալ այս պատերազմից ու չտրվել ինքնախաբեության․
1․ Օֆշորային սկանդալը ոչ մի էական նշանակություն չունի ու առավել քան վստահ եմ, որ Ալիևը պատերազմը չի սկսել նրա համար, որ ուշադրություն շեղի։ Ինքը թքած ունի նման սկանդալների վրա ու առավել ևս՝ դրա հանրային արձագանքի։ Մեկը ծպտա էդ թեմայով, կտանեն բանտ ու մի հատ օֆ էլ չեն անի։ Օֆշորային սկանդալում Ալիևների կլանը նախկինում էլ էր եղել, բայց նման պատերազմ չէր սանձազերծել։ Ալիևը պատերազմը սկսել էր միանգամայն այլ նկատառումներից ելնելով ու միանգամայն այլ մոտիվներ ունենալով, քան անհարմար պատմությունը կոծկելն է։
2․ Ի հեճուկս որոշ փորձագետների պնդումների, ես չեմ կիսում այն տեսակետը, որ պատերազմը սպոնտան էր, կամ էլ պարուրաձև էր էսկալացվել։ Ո՛չ։ Սպոնտանի ժամանակ այդքան միջոց կենտրոնացված չի լինում, իսկ այսօր մենք գիտենք, որ օրինակ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, մեկ ժամում 1000-ից ավելի միայն ռեակտիվ հրետանու հրթիռ է արձակվել։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե թեկուզ լոգիստիկ առումով, ինչ հեքիաթ է հավատալը, որ դա կարող էր շտատային մարտական կոմպլեկտի ծավալ լիներ։ Սկզբում սպեցնազով ուզեցել են անաղմուկ գրավել առաջնագծի որոշ հատվածներ ու հետո արդեն պլացդարմներ գրավել՝ հիմնական ուժերը բացազատելու ու տանկային սեպերով Արցախի մեջ մխրճվելու համար։ Եթե նայեք քարտեզին, կտեսնեք, որ եթե նրանց պլանները հաջողվեին, մի հատ հսկայական կաթսա կգոյանար, որի մեջ կհայտնվեր ամբողջ կենտրոանական պաշտպանական շրջանը և հյուսիսային ու հարավային դիվիզիաների մնացորդները։
3․ Պետք է հասկանալ նաև, որ մեր բանակի, հրամանատարության ու քաղաքական ղեկավարության վրա այս օրերին գերմարդկային ծանրություն է։ Մենք սիրում ենք ադրբեջանցիներին ոչխար ասել ու թերագնահատել նրանց։ Այո՛, մենք 1-ին 10 սատկացրել ենք դրանց, բայց թշնամին ցույց տվեց, որ ինքը ոչխար չի ու մահացու վտանգավոր ա։ Մենք էլ ցույց տվեցինք, որ էլ երբեք թրքի սրին չենք գնալու։ Կրկնում եմ արդեն մեկ անգամ հնչեցրած միտքս․ Ադրբեջանի ողջ ուժային պոտենցիալը, քարոզչական ռեսուրսը, նավթային միլլարդները, ժամանակակից զենքը, թուրքերի ու իսլամիստների աջակցությունը ու անմարդկային ատելությունը հերիքեցին մենակ երկարաժամկետ պաշտպանական ամրաշինություն չհանդիսացող ու զասլոնի դեր խաղացող առաջնագծի մի քանի հենակետ գրավելու համար, իսկ դա կատաստրոֆիկ արդյունք է նրանց համար։
Շարունակելի
Կոնստանտին Տեր-Նակալյան