Թուրքական լրատվական կայքերից մեկը «Ադրբեջանից Իսրայելին. Կանգնեցրեք Հայաստանին» վերնագրի ներքո ներկայացրել է Ադրբեջանի նախագահի գլխավոր Խորհրդական Հասանովի' Իսրայելին ուղղված կոչը: Ոչ ավել, ոչ պակաս' նույն Հասանովն Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող և միլիարդավոր դոլարների սպառազինություն վաճառած Իսրայելից օգնություն է պահանջում:
Զավեշտն այն է, որ Իսրայելն, ունենալով իր ռազմավարական հաշիվները իրանական գործոնով պայմանավորված, երկար տարիներ մեծ քանակի սպառազինություն է վաճառել Ադրբեջանին, իսրայելցի մասնագետները ուսուցանել են ադրբեջանցի ռազմական ոլորտի մասնագետներին, իսկ հիմա էլ դրանից ավել օգնություն են ակնկալում: Մնում է իսրայելցիներն էլ գան իրենց տեղը կռվեն' չնայած նախկինում եղել են փաստեր, որ իսրայելցի հրահանգիչները ներգրավված են եղել ադրբեջանական բանակի որոշ ոլորտներում:
Lևոն Հովսեփյան