Արբեջանի ՊՆ-ն ահավոր նեղված է սոցիալական ցանցերում կրած պարտությունից: Նոր-նոր պաշտոնական էջ են բացում ինֆորմացիան տարածելու համար: Պաշտոնապես պահանջել են, որպեսզի բոլոր նրանք, ովքեր նախկինում նախարարության անունից տարածում էին ինֆորմացիա, փակեն էջերն ու դադարեցնեն: Այսինքն, խոստովանում են, որ ֆեյքեր են ունեցել, որոնցից մի քանիսի մասին ես գիտեի:
Այս օրերին հատկապես արտաքին լսարանի համար աշխատող օգտատերերի քարոզչական գրոհը, խոստովանեմ, հաջողված էր: Երեկ նկատելի էր, որ անգամ իմ լսարանում գտնվող ադրբեջացի դեսպաններ ու դիվանագետներ շատ տխրած էին, քանի որ ինֆորմացիոն մի քանի օպերացիաներում ստիպեցինք մեկընդմիշտ լռել: Ֆինալը Մատաղիսն էր: Դե չասեմ, թե որքան մեծ լսարան ունի Արծրուն Հովհաննիսյանի էջը, ու հիմնականում լավ է գործում: Ու պատահական չէ, որ երեկ Ադրբեջանի ՊՆ խոսնակը կոչ էր անում ակտիվ լինել սոց ցանցերում, իսկ այսօր որոշում են պաշտոնական էջ բացել, որովհետեւ խուճապի են մատնվախ նաեւ այդտեղ:
Ակտիվ եղեք, ով հնարավորություն ունի արտաքին լսաանում ազդել, արեք գրագետ, հանգիստ, առանց միջնադրյան կրքերի, համոզիչ, արգումենտներով: Իսկ ներքին լսարանում էլ տարածեք ճիշտ, ստույգ, հասարակության բոլոր զգայունությունները հաշվի առնող տեղեկատվություն, առանց էմոցիաների, ու համերաշխ եղեք: Մենք կարող ենք շատ բաներում անհամաձայն լինել ու մնալ, նորմալ է, բայց ամեն մեկս պետք է անենք այն, ինչ կարող ենք անել, ինչ պարտավոր ենք անել, ու ինչը չանելը դավաճանություն կլինի սահմանին կագնած մեր տղերքի սուրբ գործին:
Ստյոպա Սաֆարյան