Մեր նկարահանող խումբը դեռեւս հյուսիսում է, շարունակում է նկարահանումներ կատարել տարբեր հատվածներում։ Երեկ ադրբեջանական մեդիան գրեց, որ Մատաղիսը գրավել են։ Բնականաբար սուտ է, բայց փորձեմ բացատրել թե որտեղից է իրենց ստի հիմքը։ Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Երեկ ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսականին օգտագործել է նաեւ այդ ուղղությամբ։ Ցավոք, ունեցել ենք զոհեր, երեկ ՊԲ-ն նրանց մասին հաղորդել է։
Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ենթադրել են, թե դրանից հետո հայկական ուժերը նահանջելու են եւ իրենք հաղթական մտնելու են Մատաղիս։ Բայց լրիվ հակառակն է եղել, այդ գնդակոծություններից, հրետակոծություններից հետո հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել։ Հրետանավորները մանրամասն են հակառակորդին, ինչպես սպաներից մեկն ասաց։ Փախուստը հակառակորդի կողմում է սկսել։ Նորից դիակներ են թողել ռազմի դաշտում։ Այսօր կփորձենք նաեւ Ղարաբաղի իշխանություններից տեղեկություն ստանալ, թե ինչ է լինելու հակառակորդի դիակների հետ, արդյոք դրանք հանձնելու մասին բանակցություններ ընթանում են, Կարմիր խաչի ներկայացուցիչներին դիմել են արդյոք կողմերին։ Ինչպես արդեն հայտնել է Ղարաբաղի ՊՆ-նի ներկայացուցիչը հայկական կողմն ունի անհետ կորածներ։
Պաշտպանության նախարարության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հաստատել, որ ադրբեջանի կողմից կռվում են Թուրքիայից եկած զինյալներ եւ հենց նրանք են ունցել մեծաթիվ կուստներ, եւ խուճապը դրանից է սկսվել հակառակորդի մոտ։
հ․գ․ -երբեմն կարդալուց տեսնում եմ թե ինչքան շատ սխալներով եմ գրել, հուսով կներեք սխալներիս համար։
Էդիկ Բաղդասարյան