Բանակի հետ կապ ունեցել եմ այնքանով, որքանով երկու տարի պարտադիր զինվորական ծառայություն եմ անցել, հաստատ մեր զինվորականներն ավելի շատ են հասկանում ու ավեի շատ գիտեն, քան մնացածս: Այնուամենայնիվ համարձակվեմ այս իրավիճակում մի դիտարկում անել՝ ռազմաճակատում տիրող ներկա իրավիճակից. դիրքերում կանգնած ոչ մի երկրի ոչ մի բանակ չէր կարող դիմակայել հատուկ նշանակության զորքի ու տեխնիկայի այդ մասշտաբների գրոհը, մեր տղաների դեմ հանկարծակի եկածների ձեռքը կրակն է ընկել Սիրիական ու ՆԱՏՕ ի անդամ երկրների բանակները, կարծում եմ՝ այն, որ մեր դեմ կռվել են վարձկաններ ու իսլամական պետության զինյալներ, գոնե ներքուստ կասկած չի հարուցում, բայց սրանցից, մեր տղաների դեմ դուրս եկավ ադրբեջական բանակի տարիներով հատուկ պատրաստություն անցած զորքը և նրանք կարողացան ընդամենը մի քանի հարյուր մետր առաջ գալ:
Ճիշտ հասկացեք ինձ, զոհեր կան նաև մեզանում, բայց Ադրբեջանն օգտագործել է իր ողջ ուժը և հիմա երկրաչափական կորի նրա նվազում է նրա թե նյութական, թե բարոյական վիճակը: Ի տարբերություն նրանց, մենք դեռ մարտի չենք նետել մեր ողջ ռեսուրսը, այ դրանից է վախենում Ադրբեջանը:
Հ.Գ Պատկերավոր ասած՝ Դուք կանգնած եք կանգառում ու հանկարծ մեկը հարձակվում է ձեզ վրա, եթե Դուք դիմադրում եք առաջին հարվածը և դեռ ոտքի վրա եք, նշանակում է հաստատ ավելի ուժեղ եք ու որ ձեր ուժերը կրիտիկական կետում են այն ժամանակ, երբ հակառակորդն իրենն արդեն սպառել է:
Զոհրապ Եգանյան