Մարտի դաշտում այս պահին ռազմական առաջադրանքներից բացի նաև քաղաքական խնդիր է լուծվում։ Հայկական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի մարտական գործողությունները դադարեցնելու Ադրբեջանի որոշումը Ալիևի վարչակազմի կողմից չներկայացվի իբրև բարի կամքի դրսևորում։ Բոլորը պիտի հստակ հասկանան, որ Ադրբեջանը պարտադրված է նահանջել և որ պատերազմ վերսկսելու թշնամու փորձը տապալված է։ Դատելով նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերից՝ Ադրբեջանի պարտությունը մեր նվազագույն խնդիրն է։ Ոչ թե, որ Ադրբեջանը չկարողացավ հաջողության հասնել, այլ որ հենց պարտվել է։

 

 

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան