Ադրբեջանում քաղաքական իրավիճակը լարվում է: Ինչպես տեղեկացնում են հավաստի աղբյուրները, ադրբեջանաբնակ թալիշները սկսկել են հանդես գալ ընդդեմ Ադրբեջանի գործող վարչակարգի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն' Ադրբեջանի թալիշաբնակ Աստարա և Ջալալիբադ բնակավայրերում արդեն մի քանի օր է հասարակական հուզումներ են տեղի ունենում: Քաղաքական պահանջներ են ներկայացնում նաև Լենքորանի թալիշները: Ի դեպ այս բնակավայրը միակն է, որտեղ բնակվում են միայն թալիշներ: Ադրբեջանի իշխանությունները հասարակական հուզումների կազմակերպման մեջ մեղադրում են «Ադրբեջանի ազգային ճակատ» և «Մուսաֆատ» կուսակցություններին:

 

Ադրբեջանի իշխանությունները նաև չեն կարողանում իրենց հասարակությանը բացատրել, թե հանուն ինչի են սպանվել հարյուրավոր զինվորներ: Հանրությունը և մասնավարապես ազգային փոքրամանսությունները աղմուկ են բարձրացնում, թե ինչու պետք է իրենց զավակները դուրս գան կռվի հայերի դեմ, ում հետ իրենք խնդիրներ չունեն:
Այս իրադարձությունների մասին ադրբեջանական լրատվականների հրապարակումները արդեն հեռացվում են: Իշխանությունները սահմանել են տոտալ վերահսկողություն:

 

 

Անի Ասլանյան