Հավանաբար, ամեն դեպքում, լարվածությունը ճակատային գծում կսկսի նվազել այս շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ մենք պետք է հասկանանք, որ առաջիկայում ստիպված ենք լինելու գործել միանգամայն նոր ռազմաքաղաքական իրավիճակում և պետք է լրջագույն վերանայումները կատարենք հատկապես հակամարտության խաղաղ կարգավորման ՀՀ պաշտոնական տեսլականի հիմքում դրված դրույթների և մոտեցումների մասով:ՌԴ կփորձի միջամտել քաղաքական ու դիվանագիտական մակարդակներում:

 

Մոսկվան կարող է դիմել ռազմական միջամտության այն դեպքում, եթե որևէ կողմից վտանգված լինեն ՀՀ ներկայիս սահմանները:Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ պատասխան կտա Ալիևը Կրեմլին հուզող հիմնական հարցին:

 

Այդ պատասխանի բովանդակությունն անուղղակիորեն պարզ կդառնա, կախված այն բանից, թե ինչ արդյունքներ կգրանցվեն Բաքվում կայանալիք Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախապես ծրագրված հանդիպման ժամանակ: Եթե, իհարկե, այդ հանդիպումն, այնուամենայնիվ, կայանա:

 

Արման Մելիքյան