Այս ամենը հենց այնպես ավարտել չի կարելի
Լավ չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում... Ինֆորմացիան չափազանց սակավ է: Սակայն.
1. Եթե դիրքեր, առավել ևս բնակավայրեր կամ տարածքներ ունենք կորցրած, ապա նախադեպը բացառելու առումով, դրանք անհրաժեշտ է վերադարձնել, ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ:
2. Եթե իրավիճակը թույլ է տալիս, եթե ճակատային գիծ մեկնած վետերան-ազատամարտիկների ոգին իրոք տեղն է, և եթե դա հնարավոր է անել նվազ կորուստներով, ապա անհրաժեշտ է ինչ որ բան գրավել, ՄԵԾ ԱՂՄՈՒԿՈՎ այն ներկայացնելով որպես ՊԱՏԻԺ:
3. Անհրաժեշտ է բացահայտ քննադատել ու մերժել անխտիր բոլոր ՛՛բարին կամեցողների՛՛(եռանախագահներ, եվրոպաներ, ՄԱԿ, ԱՄՆ կամ ռուսաստան) բանակցությունների միջոցով հարցը լուծելու երկու կողմերին ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ուղղված կոչերը, քանզի այսօրվա վիճակը հետևանք է հենց այդպիսի կոչերի: Այս կոչերը փարիսեցիություն են, քանզի բանակցային գորընթացը մերժող կամ ձախուղող կողմը, որևէ պատասխանատվության չի ենթարկվում:
Արտաշես Փափազյան