Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ իրանական ԶԼՄ-ներն, ընդհանուր առմամբ, հրապարակել և շարունակում են հրապարակել անկողմնակալ տեղեկատվություն, իսկ մատերի վրա հաշված հակահայկական համացանցային ռեսուրսները, որոնք այս օրերին աննախադեպ ակտիվություն են դրսևորում, իրենց աչառու հրապարակումներում դրսևորում են արհեստավարժության (պրոֆեսիոնալիզմ) և տարրական գիտելիքի լրջագույն պակաս:

 

Օրինակ՝ կարող են չպատկերացնել Հայաստանի աշխարհագրական դիրքը որպես Հարավկովկասյան հանրապետություն կամ այն, որ Նախիջևանը կպած չէ Ադրբեջանին և այլն: Հասկանալի է, որ դրանք իրենց յուրաքանչյուր հրապարակմամբ ընդամենը հերթական «галочка» են դնում առ այն, որ պահում են հակահայկական գիծը՝ վախենալով կորցնել Բաքվից ստացված սնուցումը:

 

Ռուդիկ Յարալյան