«Լեռնային Ղարաբաղում լրջորեն լարվել է իրավիճակը» ,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների դեկանի պաշտոնակատար Սերգի Կապանաձեն' նշելով, որ եթե պատերազմ սկսվի, ապա պետք է հիշել, որ Վրաստանը պետք է որոշումներ կայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ:

 

Թույլ ե՞նք տալիս արդյոք Ռուսական ավիացիան Վրաստանի տարածքով անցնի, որպեսզի Հայաստանին օգնություն ցուցաբերի:

 

Անցկացնո՞ւմ ենք արդյոք Ռուսաստանի ռազմական շարասյուները' Գյումրիի ռազմաբազաների ուժեղացման նպատակով:

 

Անցկացնո՞ւմ ենք արդյոք Թուրքական բանակը, կամ Ադրբեջանին տրամադրվելիք այլ տիպի օգնություն:

 

Եթե անցկացնում ենք, ապա պաշտոնական համաձայնագրով, թե՞ ոչ պաշտոնական համաձայնության հիման վրա:

 

Բացո՞ւմ ենք արդյոք մեր նավահանգիստները' հայկական կամ ադբեջանական կողմերի համար ռազմական կամ այլ տեսակի բեռներ ստանալու համար:

 

Ի՞նչ դիրք ենք զբաղեցնոմ տարբեր միջազգային կազմակերպություններում նախաձեռնված բանաձևերի պադագայում: 

 

Ընդունում ենք արդյոք փախստականներին, ինչպես և որքան:

 

Ինչպե՞ս ենք վարվում միջնորդության գործընթացում, ո՞ւմ կողմից ենք հանդես գալիս: Նման իրավիճակում յուրանաքչյուր տեսակի դիրքորոշումը, կամ դիրքորոշում չունենալը նշանակո՞ւմ է արդյոք դիրքորոշման ցուցաբերում:

 

Ինչպե՞ս ենք վարվում Ջավախքում Ռուսաստանի կողմից ակտիվացված գործողությունների դեպքում:

 

Ո՞ւմ ենք օգնում մարդասիրական տեսանկյունից, որքան գումար ունենք նախատեսած սրա համար:

 

Տրամադրո՞ւմ ենք արդյոք մեր տարածքները միջազգային դիտորդական և այլ առաքելություններին, որոնք հակամարտությունում միջամտության հետաքրքրվածություն ունեն։

 

Իրականացնո՞ւմ ենք արդյոք բարձր մակարդակի այցելություններ և եթե այո, ապա դեպի ուր և ինչ հերթականությամբ:

 

Ավարտելով իր գրառումը' Սերգի Կապանաձեն գրում է' «Աստված մի արասցե Ղարաբաղում սկսվի պատերազմ: Չգիտեմ ով կհաղթի, բայց մեծ է հավանականությունը, որ Վրաստանը պարտված դուրս կգա» :