Այսօր փորձության օր է բոլորիս և ամեն ինչի համար՝ Հայաստանի և Արցախի, ազգային բանակի, պետություն կառուցելու մեր ցանկության, քաղաքացի դառնալու և հայ մնալու, առօրյայից վեր կանգնելու և եռագույնի տակ համախմբվելու համար:

 


Մեր փոխարեն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան ոչ ոք չի կառուցելու: Այսօր մեր զինվորի բազկին և մտքին ապավինած, մենք հիասթափությամբ նայում ենք դեպի աշխարհի մայրաքաղաքներ, բայց գիտակցում ենք, որ հայերի և հայության ապագան կերտում է հայոց բանակը սահմաններին և հայ քաղաքացին Հայաստանով և Արցախով մեկ: Մեր ներկան և ապագան որոշում ենք մենք՝ Երևանն ու Ստեփանակերտը:

 


Անգլիական նավերը իրոք չեն կարող բարձրանալ մեր լեռները: Դա անում է մեր բանակը, մեր եղբայրն ու ընկերը, մենք:
Ազգային և պետական հարցերում մենք միասին ենք, մենք մենք ենք, մենք Հայ ենք:
Բարձրյալն օրհնի և պահպանի մեր զինվորին, մեզ և մեր Հայրենիքը:

 

 

Արմեն Աշոտյան