Բարդ գիշեր է լինելու. եթե ադրբեջանցիները դեռեւս ժամանակավորապես վերահսկում են որոշ կետեր /ինչպես անորոշ գրում էին կեսօրվա դրությամբ/, բնական է կոնտրհարձակում սպասել մեր կողմից՝ մինչեւ վերջին ելուզակն իսպառ չլքի մեր հողը: Եթե ադրբեջանը շատ մեծ կորուստներ է կրել ու ոչ մի արդյունք չունի, բնականաբար, կոնտրհարձակում պետք է սպասել նրանց կողմից: Խուճապի չմատնվեք, տա Աստված, խաղաղության գիշեր լինի, եւ ոչ միայն այս մեկը: Ուղղակի սթափ ու զգոն է պետք լինել:

 

Ստյոպա Սաֆարյան