ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդհատել է իր աշխատանքային այցը Ֆրանսիա և ժամեր հետո կվերադառնա Արցախ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը:
Նշենք՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Հայկական կողմը իրավիճակը պահում է վերահսկողության տակ։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկական մեծաթիվ կորուստներ։ Այս պահին հայկական կողմը ունի 4 վիրավոր, մեկ զոհ, բոլորն էլ խաղաղ բնակիչներ։