Օրն իրարանցումով ենք սկսել, այսօր շատ ասելիք կա: Սահմանային լարվածություն և/կամ պատերազմական գործողություններ մեր ազգը տարբեր ժամանակաշրջաններում շատ է տեսել: Ահա մեծանուն երկու հայ, որոնք իրենց ժամանակներում ուղիղ կապ են ունեցել պատերազմական գործողությունների հետ:


.
Այսօր՝ 2016 թվականի ապրիլի 2-ին պետք էր մեծ տոնախմբությամբ նշվեր հայազգի վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը: Տոնախմբություն՝ առաջին հերթին նրա համար, որ նա մեծ հայ էր և երկրորդը, որ այս տարի լրանում էր նրա ձեռամբ Մեհմետ Թալյաթի սատկացման 95-րդ ամյակը: Կարծում եմ այս թեմայով շատ կարելի էր խոսել, բայց ցավոք այսօր լրանում է ազատամարտիկ, Պռոշյան գյուղի գյուղապետ, «Մարտական Խաչ» երկորոդ աստիճանի մեդալով և մի շարք այլ պարգևներով ու մեդալներով պարգևատրված, հայազգի մեր մյուս վրիժառու մարտիկի՝ ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, դավադրաբար սպանության 3-րդ տարելիցը: Հիշում ենք քեզ հարգարժան ու պատվարժան հերոս:


.
Հ.Գ. Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումն է արդարության վերականգնում:

 


Արմեն Գրիգորյան


Արմեն Գրիգորյան