Իլհամ Ալիևն այս քայլերով փորձում է թաքցնել իր ներքին խնդիրները: Բացի դա միջազգային իրավիճակն էլ Ադրբեջանի համար ոչ մի լավ բան չի կանխագուշակում, իսկ դե հայրենասիրությունն էլ սրիկայի վերջին հանգրվանն է համարվում, այդ ամենի մասին լավ իմանալով, նա դիմում է սրիկայության սեփական ժողովրդի նկատմամբ, բայց նա մի փաստ հաշվի չի առել, որ Ադրբեջանում ադրբեջանցի ազգ չկա ու տարբեր էթնիկ միավորներ սպասում են հարմար պահի, որ ազատվեն Իլհամից ու նրա դիկտատուրայից:

 


Հայկական զինուժն էլ այդ ամենին նպաստում է իր արժանի հակահարվածներով: Իլհամն այս պահից սկսածպետք է մտածի , թե ինչ գին է վճարելու խոցված ուղղաթիռի և զոհված զինվորների համար: Նա կարծում էր, որ հայկական զինուժին հանկարծակի բերելով, իր ժողովրդին կներկայան որպես հաղթող: Բայց եղավ հակառակը ու կրկին գետնին տապալվեցին նրա փառասիրական նպատակները:

 

Էդգար Խաչատրյան