Տարածվող տեղեկատվության և արտահայտվող կարծիքներում պետք է լինել շատ զգույշ...
Այսօրվա սահմանային կտրուկ սրուցումների ներքո քաղաքացիները և սոց.ցանցերում ներգրավված մարդիկ տրամաբանական է, որ ամենատարբեր կարծիքները, քաննարկումները կարող են ապահովել: Ադրբեջանի կողմից փաստացի պատերազմական լայնամասշտաբ գործողության պարագայում նման քննարկումները, տեղեկատվության տարածումն իրենց մեջ կարող են լուրջ ռիսկեր պարունակել կապված հանրային ամենատարբեր շերտերում պանիկայի տարածման հետ, ուստի առաջարկում եմ ԶԼՄ-ների, ցանցային լրատվամիջոցներին և ՖԲ օգտատերերին.

 


1. տարածել բացառապես պաշտոնական ճշտված տեղակատվություն,

 

2. գնահատականներում ու կարծիքներում լինել զուսպ ու զգուշավոր

 

3. զերծ մնալ ադրբեջանական կայքերի ու ՖԲ ֆեյք օգտատերերի նյութերի տարածումից

 

4. զերծ մնալ հրապարակային կոչերից ու «ելույթներից»

 


Փորձենք ամեն մեկս մեր տեղում օգտակար լինել պետությանը, ազգին ու զինվորին:

 

Ալեն Ղևոնդյան