Մերձավոր Արեւելքում ԱՄՆ- զորքերի հրամանատար գնդապետ Սթիվեն Ուորեն մեկնաբանել է Սիրիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները եւ ասել է, որ իրենք կարծում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին դեռ կենդանի է: Սթիվեն Ուորենի խոսքերով ԱՄՆ ռազմական ուժերը չեն դադարում ալ-Բաղդադինի որոնումները եւ մտադիր են մոտակա ժամանակները ձեռբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի առաջնորդներին եւ ոչնչացնել ողջ ահաբեկչական խումբը:
Սթիվեն Ուորենը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է. «Մենք հավատում ենք, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին դեռ կենդանի է: Մենք նաեւ հավատում ենք, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին կանգնած է այն բոլոր ահաբեկչական գործողությունների ետեւում որոնք տեղի են ունենում Սիրիայում եւ Իրաքում: Նա կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Եթե նրան ձեռբակալելու ժամանակ չվնասազերծեք, ապա նա կփտի մութ բանտում»:
Մերձավոր Արեւելքում ԱՄՆ- զորքերի հրամանատար գնդապետ Սթիվեն Ուորենի նման եզրակացության պատճառը հանդիսանում է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից հրապարակված լուսանկարը, որում իրենց առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին Իրաքի Ֆալլուջահ քաղաքի մսկիթում խոսում է մի խումբ երեխաների հետ: Նշեմ նայեւ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ Աբու Բաքր ալ-Բաղդադիյի գլխի համար պատրաստ է վճարել 10 մլն. դոլար:
Այս ամենից կարելի է միայն եզրակացնել, որ գերտերությունները դեռ չեն կարողանում կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի ահաբեկչական գործողությունները:
Ռեգինա Ամատունի