Տղամարդկանց շախմատի ՀՀ ազգային հավաքականի անդամ, 26-ամյա գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը մարտի 23-28-ը Ավստրալիայի Կանբերա քաղաքում հանդես եկավ շախմատի Դոեբերլի գավաթի 9-րդ խաղարկությունում՝ 2016 O2C Doeberl Cup Premier-ում, որին մասնակցում էին 7 երկրի 59 պատվիրակներ , այդ թվում 4 գրոսմայստեր և 16 միջազգային վարպետ: Մելքումյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 32-ամյա հնդիկ գրոսմայստեր Շեկհար Գանգուլի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները:Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Մելքումյանը ճիշտ է հայտնվեց 3-րդ հորիզոնականում,սակայն Գանգուլիի նման արժանացավ 2000 դոլար պարգևավճարի:

 


Իսկ մրցաշարի գլխավոր մրցանակն ու 4 հազար դոլար պարգևավճարը նվաճեց իր ակտիվում 7,5 միավոր գրանցած Ավստրալիան ներկայացնող 21-ամյա միջազգային վարպետ Ջեյմս Մորիսն (2423), ում 7 –րդ տուրում սևերով հաջողվեց պարտության մատնել մրցաշարի մասնակիցների մեջ անհատական ընթացիկ 1-ին վարկանիշն ունեցող Մելքումյանին (2653): Բացի այդ Հրանտն այս մրցաշարում 6 հաղթանակ տարավ ,ու 2պարտիայում էլ ոչ-ոքիներ խաղացած մրցակիցների հետ:

 


Մելքումյանն արդեն 2-րդ անգամ էր մասնացկում այս ստուգատեսին: Նա 2014թ-ին՝ Դոեբերլի գավաթի 7-րդ խաղարկությունում նույնպես 9 հնարավորից 7 միավոր էր վաստակել ու միայն կես միավորով ետ մնալով Գերմանիան ներկայացնող 39-ամյա գրոսմայստեր Լիվիու Դիթեր Նիսիպյանուից ու 35-ամյա ռումինացի գրոսմայստեր Լեվանտե Վայդայից 96 մասնակիցների պայքարում կրկին 3 -րդ տեղ էր զբաղեցրել:

 

Արամ Ուգուջյան