"ՌԻԱ Նովոստի"-ն տեղեկացնում է,որ Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը Վաշինգտոնի Բրուքինսի ինստիտուտում ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին և հայտնել,որ Մոսկվայի և Անկարայի հարաբերություններն անհրաժեշտ է վերականգնել...

 

"Ցավոք,նոյեմբերի 24-ից հետո մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ծանր վիճակում են...ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք շատ հաջող զարգանում էին,սակայն ռուսական կողմի վերջին տարիների վարած քաղաքականության պատճառով դրանք վատթարացան...Չնայած Մոսկվայի կտրուկ արձագանքին,որը մենք դժվարությամբ ենք հասկանում, տարածաշրջանային խնդիրները պարտադրում են,որ մենք համագործակցենք,քանի որ ՌԴ-ն և Թուրքիան կարևոր երկրներ են մեր աշխարհագրությունում...Ակնկալում ենք,որ ռուս գործընկերները կհասկանան և կգնահատեն այդ անհրաժեշտությունը...",-ավարտել է իր ատրամաբանական և անիմաստ ճառը Թուրքիայի նախագահը...

 

Նախ,զարմանալի է,որ նոյեմբերի 24-ից հետո Թուրքիայի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ առանց ամոթի խոսում են ռուս-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների վերականգնման մասին,այն դեպքում,երբ պաշտոնական Մոսկվան Անկարայում իր դեսպանի և արտգործնախարարի մակարդակով հայտարարել է,որ ռուս-թուրքական հարաբերությունները կվերականգնվեն միայն Մոսկվայի երեք հայտնի նախապայմանները Անկարայի կողմից կատարելուց հետո...Բայց թուրքերը,հատկապես աներես և իրեն անհասկացողի տեղ դնող Էրդողանը ամեն շաբաթ խոսում է այս պահին գոյություն չունեցող ռուս-թուրքական հարաբերություններից...Երևի նրան հաճելի է,որ ամեն իր այս հայտարարությանը Մոսկվան կամ չի պատասխանում՝անտեսում է,կամ էլ շատ կոպիտ կրկին հիշեցնում է իր նախապայմանների մասին...
Էրդողանը կրկին խոսեց ռուս-թուրքական հարաբերություններից այն բանից հետո,երբ մի քանի օր առաջ մի ապտակ ևս ստացավ Սիրիայում.սիրիական բանակը երկրում թուրքերի գլխավոր դաշնակցից՝"Իսլամական Պետություն"-ից ազատագրեց Պալմիրան...

 


Ինչպես հայ-թուրքական հարաբերություններում,երբ Անկարան կիսատ-պռատ քայլերով (օրինակ՝հայկական եկեղեցիներ էր վերանորոգում Թուրքիայի տարածքում և այն ներկայացնում էր որպես մեծ գործ և բարի կամքի դրսևորում հայերի հանդեպ) փորձում էր բոլորին ցույց տալ,որ ձեռք է մեկնում Երևանին,այնպես էլ հիմա՝ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման պահով կրկին սկսեց գործել իրեն հարազատ քաղաքականությամբ՝կիսատ-պռատ քայլեր կատարելով համոզել Մոսկվային,որ ցանկանում է բարելավել ռուս-թուրքական հարաբերությունները...Հենց այդ կոնտեքստում էլ պետք դիտարկել այսօր Իզմիրում տեղի ունեցած ձերբակալությունը...Ըստ Hurriyet-ի Թուրքիայի արևմուտքում գտնվող այս քաղաքում իրավապահները ձերբակալել են նոյեմբերի 24-ին թուրքիայի օդուժի կողմից Սիրիայի օդային տարածքում կործանած ռուսական Су-24-ի օդաչուներից մեկին սպանողին՝Ալփարսլան Չելիկին...Մի ժամանակ առաջ այս մարդասպանը շատ ազատ ման էր գալիս Ստամբուլում,մասնակցում իր նման ահաբեկչի հուղարկավորությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտարարում,որ կրկին պատրաստ է ՌՈՒՍ ՍՊԱՆԵԼ...

 

 


Կարելի է ասել,որ Անկարան կատարեց Մոսկվայի նախապայմաններից մեկը...Սակայն դեռ երկուսը կատարված չեն՝ներողություն խդրելը ՌԴ-ից և փոխհատուցելը կործանված օդանավի համար...Երեքից մեկ պահանջը կատարելուց հետո Էրդողանը կրկին ՊՆԴԵՐԵՍԻ իր "դիմակով" անցավ գործի՝հուսալով,որ Պուտինը կհրաժարվի թուրքերին "նվաստացնող" իր ամենակարևոր նախապայմանից՝ներողություն խնդրելուց...
Բարբարոս թուրքի համար,որ իր բնածին՝գող,թալանչի,մարդասպան,ավազակ,պնդերես,լկտի,ստոր,նախանձ հատկությունների շնորհիվ Միջին Ասիայից և Ալթայի տափաստաններից հասավ և բնագեց մեր տարածաշրջանում, կատարած հանցանքների համար ներողություն խնդրելը մահվան նման մի բան է...

 

 

Գագիկ Համբարյան