Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից և ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի ստորագրումից հետո պարզ էր, որ նախընտրական պայքարի ստարտը տրված է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը թևակոխում է նոր մանր-մունր <մուտիլովկաների> դարաշրջան: Ու թեև իր հայտնի ելույթում ՀՀԿ առաջնորդը հատուկ նշեց, որ այս շրջանում իր թիմակիցները մամուլում իրար դեմ ցեխի և այլ <բուժիչ վաննաներ> չօգտագործեն, բայց հայաստանյան քաղաքական էլիտան երբեք էլ <փորձած քյառթու թանը, անփորջ կրեատիվ մածնի> հետ չի փոխի: Եվ սկսեց այն, ինչի ականատեսն է հայ հասարակությունը վերջին 20-22 տարիների ընթացքում՝ էլ գող կատու, էլ քաչալ շուն (այլ կենդանիների անուններ առայժմ չեն օգտագործվում):

 

Ամեն ինչ սկսվեց տարբեր ընդդիմադիր կառույցներին <փչացնելուց>՝ կապելով նրանց իշխանության այս կամ այն թևի հետ: Այլ հարց է, որ գուցե այդ <սլիվներից> որոշներում ճշմարտության հատիկ կա: Բայց ամենահետաքրքիրը կատարվում է հենց իշխանության ներսում: ՀՀԿ պատգամավորական խմբակցությունում սկսեցին իրար ուտել, հասկանալով, որ ՀՀԿ ապագա ցուցակը <ռեզինից չէ> և ոչ բոլորն այնտեղ անցողիկ տեղ կունենան: Իսկ այն ինչ տեղի է ունենում գործադիրի ներկայացուցիչների պարագայում <մուտիլովկայի> նորարարության շարքից է: Արդեմ մեկ ամսից ավելի է, ինչ գործադիրի տարբեր թեևրի վրա մամուլում, հիմնականում անանուն կամ հավաստի աղբյուրների նյութեր են տպագրվում: Սկզբից մի կողմի, հետո մյուս կողմի վրա: Այս <անոնիմկաների> նպատակը շատ պարզ է՝ օգտվելով իշխանական պերմանենտ գզվրտոցից, կռվացնել <կուտ ուտող> թևերին (բազամյա փորձը ցույց է տվել, որ կուտ ուտողների պակաս Հայաստանում չի զգացվում): Այս խաղի <մոդերատորները> մի բան միայն հաշվի չեն առել՝ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք ուշադիր հետևում են դաշտի զարգացումներին և նկատել են, որ հակադիր բրեռներին կռվացնողները թե մի կողմի և թե մյուս կողմի վրա <սկանդալային> նյութերը լցնում են բացառապես նույն լրատվամիջոցների միջոցով:

 


Հետևությունները թողնում եմ ներիշխանական <մուտիլովկեքը> հրապարակավ արգելած ՀՀ նախագահին, մեր քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին և լրագրողներին:

 


Հարգանքներով Կարեն Քոչարյան
Շարունակելի: