‹‹Հայտնի մարդ›› դառնալու մոլուցքը 21-րդ դարում
Մինչև ՏՏ-ոլորտի զարգացումը կարելի է ասել հարաբերական իմաստով ավելի մեծ բովանդակություն ու ջանքեր էին հարկավոր հայտնի մարդ դառնալու համար:
Այսօր յուրաքանչյուր մարդ տիրապետում է ինֆորմացիայի տարածման տարբեր մեխանիզմների:
Հայտնի մարդ դառնալու մոլուցքը, հաճախ երիտասարդներին շեղում է իրական գործունեությունից: Եթե առաջ հայտնի դառնալու մոտիվացիայով մարդիկ փորձում էին հաջողություն ունենալ որևէ ոլորտում, ապա այսօր մի մեծ խումբ փորձում է կարճ ճանապարհով հաջողության հասնել' սեփական անձի մասին ամեն գնով ինֆորմացիա սփռելու գործում կենտրոնանալով:
Չնայած սա այդքան էլ հեշտ գործ չէ, բայց եթե հանրության հետ կապերի ապահովումը չընկալենք պրիմիտիվ կերպով, ինչպես շատ հաճախ դա ընդունված է այսօր, ապա անբովանդակ PR-ը կարելի է համարել երկարաժամկետ գործընթաց:
Ստացվում է' մարդկային մեծ խմբերի ժամանակային ռեսուրսը շատ հաճախ էլ ավելի անարդյունավետ է ծախսվում սոցիալական դրական էֆեկտ ստեղծելու ճանապարհին:
Հայկ Հարությունյան