Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում Թուրքիայի դեսպանատան մոտ սպանվել են Թուրքիայի չորս քաղաքացիներ...Ըստ ականատեսների դեսպանատանը մոտեցել է մի մեքենա,որից կրակ է բացվել դեսպանատան մոտ կանգնած մարդկանց վրա...Հաղորդվում է,որ սպանվել են նաև Սոմալիի երկու քաղաքացիներ..."Սինհուա" գործակալության տվյալներով վիրավորվածների մեջ կա ևս չորս թուրք...Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են,որ սպանվածները դիվանագետներ են...
Հ.Գ.Զարմանալի է,որ աշխարհում կան երկրներ,որոնք դեսպանատում ունեն այս չկայացած և դե ֆակտո գոյություն չունեցող երկրում,որը համարվում է 21-րդ դարի ծովահենների հայրենիք...Մոգադիշոյում,ըստ տարբեր տվյալների կա տասը երկրի դեսպանատուն,որոնց թվում է նաև երեկ տուժված Թուրքիայի դեսպանատունը...
Գագիկ Համբարյան