Մարդն այնքանով է երջանիկ, որքանով դրան ուղղված է նրա մտածողությունը: Եթե ուղղումը գնում է լավագույն արդյունքով, ապա հաջողությունը անխուսափելի է: Կարելի փնտրել և գտնել մի այնպիսի տեսակետ, մոտեցում, որի դեպքում յուրաքանչյուր անհանգստություն ձեռք կբերի դրական նշանակություն:
Ցանկացած սթրեսային իրավիճակում հարկավոր է տալ միշտ միևնույն հարցը. «Ի՞նչն է այս իրավիճակում լավագույնը» կամ գոնե' «Ի՞նչը կարող էր նրա մեջ լինել հիասքանչ, գեղեցիկ» և այլն:

Հարկավոր է սովորել լինել երախտապարտ և' շրջապատող մարդկանց, և' ճակատագրին, նույնիսկ' անհաջողությունների առկայության դեպքում: Պարզապես պետք է փորձել դրանց նայել որպես կյանքից քաղած օգտակար դասեր, որոնք պետք է յուրացնել: Մարդուն դժբախտ դարձնում են նրա մտքերը, այլ ոչ թե արտաքին պայմանները: Ղեկավարելով մեր մտքերը' մենք կարողանում ենք ղեկավարել նաև մեր երջանկությունը: Դեյլ Քարնեգին ասում է. «Եթե տառապում եք նրանից, որ չունեք գեղեցիկ կոշիկ, հիշե'ք այն մարդու մասին, ով ընդհանրապես զրկվել է ոտքերից»:

 

 

Երջանկության երկրորդ գաղտնիքը. Մարմնի ուժը

Ֆիզիկական վարժությունները թեթևացնում են սթրեսը և մարդու մարմնում առաջացնում քիմիական ռեակցիաներ, որոնց շնորհիվ մենք մեզ լավ ենք զգում: 30 րոպե մարզանք. մի՞թե մենք կկարողանանք դա թույլ տալ մեզ ամեն օր: Իհա՛րկե, այո՛: Հարմար դիրքը, ուղիղ ուսերը նպաստում են մեր հոգեկան վիճակի կայունացմանը և լավացնում, բարձրացնում են տրամադրությունը: Մի՛ մոռացեք նաև, որ լուսավորման անբավարարությունը նպաստում և հանգեցնում է ճնշվածության զգացողության առաջացմանը:
Հարկավոր է հիշել այն ժամանակը, երբ դուք իրոք երջանիկ էիք, ինքնավսահ: Գրանցե՛ք արդյունքում առաջացած բոլոր դրական զգացումները' կապելով դրանք ինչ որ պարզ, բայց միևնույն ժամանակ անսովոր մարմնական հուզմունքի հետ:

 

 

Երջանկության երրորդ գաղտնիքը. Ակնթարթների ուժը
Կյանքը ընթացիկ ակնթարթում հեռացնում է հոգսերը և անհանգստությունները: Յուրաքանչյուր նոր օր համարեք որպես նոր կյանքի սկիզբ: Մոռացե՛ք ամեն վատի մասին, որ եղել է երեկ: Անցածը ետ չես բերի: Ժամանակը մի՛վատնեք զուտ երազանքների վրա: Արե՛ք այն, ինչ կարող եք այսօր, բայց անշահախնդրորեն, ամբողջական նվիրումով:
Երջանկության չորրորդ գաղտնիք. Պատկերացման, կարծիքի ուժը քո մասին
«Մարդը այն է, ինչ իր մասին մտածում է»: Որպեսզի ունենաս երջանիկ կյանք, պետք է կարողանաս գնահատել, հարգել ինքդ քեզ, գոհ լինել ինքդ քեզանից: Մեզ շրջապատող մարդիկ մեր իսկ հայելին են, թեև' թեք: Թեպետ հարկավոր է նկատի ունենալ, որ նրանց բացասական պատկերացումների մի մասը մեր մասին ճշմարիտ է: Հարկավոր է ինքներդ ձեզ տեսնել այնպիսին, ինչպիսին կցանկանայիք լինել, դրսևորել ձեզ այնպես, ասես արդեն այդպիսին եք:
Երջանկության հինգերորդ գաղտնիքը. Նպատակի ուժը

Նպատակները մեր կյանքին հաղորդում են իմաստ և բովանդակություն: Մենք կենտրոնանում ենք դրանց իրականացման, այլ ոչ թե մեր դժբախտությունների վրա: Դրանք մեր կյանքի դժվար ընթացքները դարձնում են առավել թեթև և դյուրին: Կարելի է ընտրել նպատակ ողջ կյանքի համար: Հարկավոր է միայն նկատի ունենալ, որ նյութական պլանի նպատակները ձեռքբերելիս մարդու մոտ առաջանում է դատարկության զգացողություն: Իսկ ահա հոգևոր նպատակները, ձգտումները բարենպաստ կերպով են կրում իրենց մեջ ողջ կյանքի պարզ հագեցվածությունը:

 

 

Երջանկության վեցերորդ գաղտնիքը. Ծիծաղի ուժը
Ցանկացած իրավիճակում հարկավոր է չկորցնել հումորի զգացումը, միշտ պետք է փնտրել ծիծաղ առաջացնող կողմեր: Հումորի զգացումը թեթևացնում է սթրեսը և բարձրացնում հոգեկանի'խնդիրներ լուծելու, դժվարություններ հաղթահարելու կարողությունը: «Ի՞նչն է վատ այդ իրավիճակում» հարցի փոխարեն տվեք «Ի՞նչ կա ծիծաղելի» հարցը ինքներդ ձեզ: Մի' անհանգստացեք մանրուքների պատճառով'հիշելով, որ կյանքը հենց ինքնին մանրուքների մի ամբողջություն է:

Երջանկության յոթերորդ գաղտնիքը. Ներողամտության ուժը

Անհնար է լինել երջանիկ, եթե ձեր մեջ առկա են ատելությունն ու հիշաչարությունը: Հիշե'ք, որ դրանցից միայն դուք եք տառապում, այլ ոչ թե ուրիշները: Միշտ փորձեք ներել մարդկանց և ինքներդ ձեզ:

Ադամ Ջեքսոն «Իրական երջանկության գաղտնիքներ

 

 

Սիրարփի Մարգարյան