15-ամյա չինուհի Լի Հի Դանայը իրեն լքած ընկերոջը հետ բերելու համար որոշել է արմատապես փոխել իր արտաքինն ու այդ նպատակով դիմել է բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների:
Ստացված արդյունքը բավական հակասական է. ոմանք պնդում են, որ աղջիկն անճոռնի ճուտիկից վերածվել է գեղեցիկ կարապի, իսկ մյուսների կարծիքով՝ նա նման է անշունչ էակի, արհեստական տիկնիկի:
Դեռահասն իր դեմքի ու մարմնի վրա ձևափոխել է այն ամենը, ինչ հնարավոր է` դեմքի օվալը, քթի ձևը, աչքերի բացվածքը, մեծացրել է շրթունքները, կրծքերը:
Հայտնի է, որ չինական Weibo սոցկայքում նա ունի 400.000-ից ավելի հետևորդ, ովքեր հազարավոր մեկնաբանություններ են թողնում նրա լուսանկարների տակ.