Իսպանական Կորդոբա քաղաքում ամեն տարի գարնան գալստյան առթիվ կազմակերպվում է ծաղկային փառատոն, որը կրում է «Ծաղիկների մրցում» անվանումը:

Այս փառատոնի շրջանակներում տեղի բնակիչներն իրենց տների պատշգամբներն ու արտաքին պատերը զարդարում են բույսերով ու ծաղիկներով՝ ստեղծելով «ուղղահայաց պարտեզների» պատրանք:

 


Փառատոնը տևում է 2 շաբաթ և այդ ընթացքում քաղաքը «խեղդվում» է գույների ու բույրերի ծովում՝ հիացնելով տեղացիներին ու հատկապես՝ զբոսաշրջիկներին: 


Ստորև Ձեզ ենք ներկայացնում հիասքանչ քաղաքի լուսանկարները: