«Եթե գոնե Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթի գինը դառնա 50-60 $, ապա ման գալ, ուտել խմել ու զվարճանալ սիրող հազարավոր ռուսներ, ինչու չէ նաև հայեր, ամեն շաբաթ կգան Հայաստան ու իրենց ծնունդ-կնունքներն այստեղ կնշեն։
Մոսկվայի ռեստորանների գների մասին թերևս շատերը գիտեն, այնտեղ մեզանից 5-6 անգամ թանկ է, եթե ոչ ավել։ Սա շատ պարզ քայլ է, որ իմ կարծիքով էկոնոմիկայի նորանշանակ նախարարը պետք է ամեն գնով անի, այս քայլի հետևանքները շատ շոշափելի կլինեն ու աշխուժություն կբերեն երկրում։ Մի տեսակ ուզում եմ հավատալ, որ Արծվիկ Մինասյանն իրական ծրագրեր կյանքի կկոչի»:
Զոհրապ Եգանյան